«Շատ շուտով Արցախի Վերածննդի հրապարակում տեղի կունենա մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգը: «Մանսուրյան 80» համերգաշարի շրջանակում անցկացվող համերգի ընթացքում Վարպետի արվեստի երկրպագուները հնարավորություն կունենան վայելել կոմպոզիտորի հեղինակած կինոմեղեդիները:
Բոլոր մանրամասները՝ շուտով»,- գրում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում:
Օրեր առաջ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսին նախատեսվող «Երևանի օրերը Արցախում» ծրագրի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային երեկոյի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր: Հնչել է նաև առաջարկ՝ «Երևանի օրերը Արցախում» և մաեստրո Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային ծրագրերը անցկացնել հունիսին։
«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում կանցկացվեն տարատեսակ մշակութային միջոցառումներ՝ համերգային և թատերական ներկայացումներից բացի կլինեն նաև մի շարք ցուցահանդեսներ: